Իսրայելցի նախարարը Իրանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Աշխարհ
Իսրայելի՝ սփյուռքի հարցերով նախարար, իշխող «Լիկուդ» կուսակցության անդամ Ամիխայ Չիկլին հայտարարել է, որ Իրանի հետ զինադադարը «սխալ» էր, և որ Իսլամական Հանրապետությունը պետք է «ծնկի իջնի», ինչպես նացիստական Գերմանիան։ Չիկլին այս հայտարարությունն արել է իսրայելական 103FM ռադիոկայանի եթերում, հաղորդում է Al Jazeera-ն։
«Ես կարծում եմ, որ այս պահին զինադադարի կնքումը սխալ էր։ Ճապոնական կայսրության կամ նացիստական Գերմանիայի նման երկրները պետք է ծնկի իջնեն», - ասել է նա իսրայելական 103FM ռադիոկայանի եթերում։
Նախարարը նույնիսկ հավելել է, որ կա 50% հավանականություն, որ զինադադարը կերկարաձգվի։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում