Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգներում կամ Մերձավոր Արևելքում: Նա այս կարծիքը հայտնել է իտալական RAI ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինի հետ: Իհարկե ոչ Մոսկվայում կամ Կիևում: Բայց կան շատ վայրեր, որտեղ մենք կարող ենք հանդիպել՝ Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը խոսել է Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացի շարունակության մասին, որը կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում