Զելենսկին կոչ է արել ռազմական դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ
Աշխարհ
Եվրոպան պետք է միավորի ուժերը Ուկրաինայի, Թուրքիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ ստեղծելու բավականաչափ մեծ ռազմական բլոկ, որը կկարողանա «զսպել» Ռուսաստանին։ Ըստ Guardian-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին The Rest is Politics փոդքասթի ժամանակ։
«Առանց Ուկրաինայի և Թուրքիայի՝ Եվրոպան չի ունենա Ռուսաստանի նման բանակ։ Ուկրաինայի, Թուրքիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հետ դուք կվերահսկեք անվտանգությունը ծովում և ոչ միայն ծովում», - ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ Եվրոպան այժմ պետք է առավելագույնի հասցնի իր հզորությունը այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում