Փեզեշքիան. Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածները անիմաստ կդարձնեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները
Աշխարհ
Լիբանանի վրա Իսրայելի շարունակական հարվածները անիմաստ կդարձնեն Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իսլամաբադում նախատեսված բանակցությունները, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելին) Լիբանանի դեմ կրկնվող ագրեսիան նախնական հրադադարի համաձայնագրի ակնհայտ խախտում է: Սա խաբեության և հնարավոր պայմանավորվածությունների չկատարման վտանգավոր ազդանշան է: Նման գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնեն անիմաստ», - գրել է նա X-ում։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանի զինված ուժերը ձեռքերը «ձգանի վրա» են պահում:
«Իրանը երբեք չի լքի իր լիբանանցի եղբայրներին և քույրերին», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում