Հորմուզի նեղուցը փաստացի փակ է մնում
Աշխարհ
Հորմուզի նեղուցը մնում է գործնականում փակ նավթի փոխադրումների համար՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված հրադադարին, ըստ ԱՄԷ ազգային նավթային ընկերության՝ ADNOC-ի գործադիր տնօրեն Սուլթան բին Ահմեդ ալ-Ջաբերի։
«Նեղուցով անցումը պայմանների ներքո անցում չէ։ Դա սահմանափակումների պահպանում է, բայց այլ ձևով։ Հորմուզի նեղուցը պետք է լիովին բաց լինի՝ առանց պայմանների կամ սահմանափակումների», - գրել է նա իր LinkedIn էջում։
Նա հավելել է, որ ընկերության մոտ 230 տանկեր արդեն բեռնված են նավթով և պատրաստ են նավարկության։ Քանի որ նավագնացությունը վերսկսվում է, ADNOC-ը մտադիր է կենտրոնանալ իր ենթակառուցվածքների վերականգնման և արտադրության ավելացման վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում