Իրանը կոչ է անում դադարեցնել դաշնակիցների վրա հարձակումները
Աշխարհ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է իր կոչը՝ դադարեցնել Իսրայելի կողմից Լիբանանի և Թեհրանի դաշնակիցների վրա հարվածները՝ նշելով, որ սա Միացյալ Նահանգների հետ հրադադարի պայման է։
«Լիբանանը և դիմադրության ամբողջ առանցքը, որպես Իրանի դաշնակիցներ, հրադադարի անբաժանելի մասն են կազմում: Անհապաղ դադարեցրեք կրակը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ հրադադարի խախտմանը կարող է հաջորդել հզոր պատասխան։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում