Զելենսկին հայտարարել է` ԱՄՆ-ն վստահում է Պուտինին
Աշխարհ
ԱՄՆ-ն անտեսում է Մոսկվայի օգնությունը Թեհրանին, քանի որ «վստահում է» Ռուսաստանին և նրա նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է The Guardian-ի «Մնացածը քաղաքականություն է» փոդքասթի ժամանակ։
«Խնդիրն այն է, որ նրանք վստահում են Պուտինին։ Ափսոս», - ասել է Զելենսկին։
Նա պնդել է, որ ամերիկացիները վստահում են Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը և նրա փեսան «չափազանց շատ ժամանակ են անցկացրել» Ռուսաստանի նախագահի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Զելենսկին նշել է, որ ամերիկացիները «չեն ուզում խոստովանել», որ Պուտինը կարող է խաբել իրենց։
«Ամերիկացիները համոզված են, որ կարող են վստահել Պուտինին», - ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Թրամփի թիմը չի կարողացել «իրականում հասկանալ Ռուսաստանի ցանկության մանրամասները»։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում