Ֆինլանդիան և ԵՄ-ն չեն հանդուրժի Թրամփի հռետորաբանությունը Իրանի նկատմամբ. ԱԳՆ Վալտոնեն
Աշխարհ
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը Iltalehti թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը և Ֆինլանդիան չեն հանդուրժի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունը իրանական քաղաքակրթության դեմ։
Վալտոնենի խոսքով՝ ներկայումս լավ հնարավորություն կա Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղությունը պահպանելու համար, ուստի Թրամփի ագրեսիվ հռետորաբանությունն այս պահին անընդունելի է։
«Մենք բացարձակապես չենք կարող հանդուրժել նման հայտարարությունները, եթե դրանք ինքնին սպառնալիք են, կամ, առավել ևս, թե ինչ կարող է թաքնված լինել դրանց հետևում», - հավելել է նա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան