Նեթանյահուն փորձում է խաթարել Իրանի հետ կնքված հրադադարը․ ԶԼՄ
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել Իրանի հետ հրադադարը՝ հարվածելով Լիբանանում իրանամետ շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։
«Նեթանյահուն, հնարավոր է, փորձում է խաթարել հրադադարը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։ Նա հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակվել «Հեզբոլլահի» վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում