Ղրիմում պատրաստվում են թխել հսկայական զատկական կուլիչ․ տրամագիծը կհասնի 3.5 մետրի
Ռուսաստան
Ղրիմի «Բախչիսարայի մինիատյուրների» այգում պատրաստվում են Զատկի կապակցությամբ թխել ռեկորդային չափերի կուլիչ՝ 3.5 մետր տրամագծով։ Այս մասին հայտնում է «Южный федеральный»-ը՝ հղում անելով այգու մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ հսկայական կուլիչը կզարդարվի 53 փռած թխվածքներով, որոնց վրա պատկերված կլինեն Ղրիմի գլխավոր տեսարժան վայրերը։ Այն կօրհնվի ապրիլի 12-ին ժամը 12:30-ին, որից հետո կտրատվելու և բաժանվելու է այցելուներին։
Նշվում է նաև, որ Ղրիմի խոշոր հացաբուլկեղենի գործարաններից մեկը արդեն օրհնել է արտադրական գծերը և տոնի համար նախատեսում է արտադրել ավելի քան 650 հազար սովորական կուլիչ։ Իսկ ռեկորդային կուլիչը կդառնա Բախչիսարայում անցկացվող տոնական միջոցառումների գլխավոր գրավչությունը։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան