Դաղստանում և Չեչնիայում հայտարարվել է դաշնային մակարդակի արտակարգ դրություն
Հասարակություն
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը հայտարարել է, որ Դաղստանի և Չեչնիայի տարածքում սահմանվել է դաշնային մակարդակի արտակարգ դրություն՝ լայնածավալ ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ փոխանցելով նախարարի հայտարարությունը։
Կուրենկովի խոսքով՝ որոշումը կայացվել է իրավիճակի լրջության և ներկայացված զեկույցների հիման վրա։ Նա նաև նշել է, որ կառավարությունը ձևավորել է հատուկ հանձնաժողով՝ ջրհեղեղների հետևանքների վերացման համար, և հետագա աշխատանքները կկազմակերպվեն հենց այդ շրջանակում։
Հաղորդվում է, որ հորդառատ անձրևները դարձել են վերջին ավելի քան 100 տարվա ամենախոշոր ջրհեղեղի պատճառը։ Դաղստանում տարերքի հետևանքով տուժել է ավելի քան 15 հազար մարդ։ Նախարարը ընդգծել է, որ տեղի իշխանությունները չեն կարող ինքնուրույն հաղթահարել աղետի հետևանքները, ինչի պատճառով էլ ներգրավվել են դաշնային ուժերը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ