Պուտինի նոր օրենքը․ խոսքի համար՝ քրեական պատասխանատվություն և ազատազրկում
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվում՝ նախատեսելով պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստի ժխտման համար։ Խախտողները կարող են պատժվել մինչև 5 տարվա ազատազրկմամբ։
Փոփոխություններով քրեական պատասխանատվություն է սահմանվում նաև այն անձանց համար, ովքեր ժխտում կամ արդարացնում են խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Օրենքը փոփոխություններ է մտցնում ՔՕ 354.1 հոդվածում։
Նոր կարգավորմամբ նման արարքի համար նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում, իսկ եթե այն կատարվել է խմբի կողմից կամ ինտերնետի միջոցով՝ մինչև 5 տարվա ազատազրկում։
Բացի այդ, ուժեղացվում է նաև պատասխանատվությունը ռազմական հուշարձանների և հուշակոթողների վնասման կամ ոչնչացման համար, այդ թվում՝ արտերկրում։ Այդ դեպքում կարող է նշանակվել մինչև 5 մլն ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում