Իսրայելը չարիք է և անեծք մարդկության գլխին. Պակիստանի պաշտպանության նախարար
Աշխարհ
«Իսրայելը չարիք է և անեծք մարդկության գլխին։ Այն ժամանակ, երբ Իսլամաբադում խաղաղության բանակցություններ են ընթանում, Լիբանանում ցեղասպանություն է իրականացվում»,- Х սոցիալական ցանցում գրել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։
«Իսրայելը սպանում է անմեղ քաղաքացիների, սկզբում Գազայում, ապա Իրանում, իսկ հիմա՝ Լիբանանում։ Արյունահեղությունը շարունակվում է։ Հուսով եմ և աղոթում եմ, որ պաղեստինյան հողի վրա այդ չարորակ պետությունը ստեղծած մարդիկ կազատվեն եվրոպացի հրեաներից և կայրվեն դժոխքի կրակներում»,- գրել է Ասիֆը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում