Իրանը հայտնել է Խամենեիի խորհրդականի մահվան մասին
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդական և Իսլամական Հանրապետության արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին մահացել է Թեհրանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից մեկի ժամանակ ստացած վերքերից։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Խարազին, «ով նախկինում վիրավորվել էր ամերիկա-իսրայելական թշնամու հարձակման ժամանակ, մահացել է մի քանի ժամ առաջ»։
Ապրիլի 1-ին «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Խարազին «վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում» Թեհրանի ռմբակոծության ժամանակ։
Իրանի իշխանությունները այդ ժամանակ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում