Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ուղիները։
«Առաջնորդները քննարկել են գործնական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ նավագնացությունը հնարավորինս արագ վերսկսելու համար», - ասվում է վարչապետի գրասենյակի կողմից Սպիտակ տան հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։
Դաունինգ սթրիթը նշել է, որ քաղաքական գործիչները համաձայնել են, որ «այժմ, երբ հրադադար է հաստատվել և նեղուցը բացելու համաձայնություն կա», սկսվել է «լուծում գտնելու հաջորդ փուլը»։
Հայտարարության մեջ ավելացվում է, որ Կատար այցելող Սթարմերը ԱՄՆ առաջնորդին տեղեկացրել է Լոնդոնի ջանքերի մասին՝ մի քանի երկրների միջև միասնական դիրքորոշում մշակելու ուղղությամբ՝ նեղուցով նավագնացությունը վերսկսելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում