ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Այլ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Դիլիջանի, Սպիտակի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գյումրի-Բավրա, Բաղանիս-Ջուջևան ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Ափնագյուղից Սպիտակի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին`
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում