ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 9-ին հայտարարել է, որ Իրանը չպետք է վճար գանձի Հորմուզի նեղուցով անցնող տանկերների համար։
«Կան հաղորդագրություններ, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող տանկերներից։ Ավելի լավ է այդպես չլինի։ Եվ եթե այդպես է, ապա ավելի լավ է հիմա դադարեցնեն», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը ապրիլի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեմ է Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար գանձելուն, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի համատեղ ջանքերի հնարավորությունը կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն