Իրանի հետ հրադադարը խաթարում է Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը
Աշխարհ
Իրանի հետ հրադադարը խաթարում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական ռազմավարությունը, գրում է Financial Times-ը՝ հղում անելով փորձագետներին։
«Երբ Թրամփը և Նեթանյահուն սկսեցին հակամարտությունը, նրանք ասացին, որ իրենք ճանապարհ են հարթում Իրանում ռեժիմի փոփոխության համար։ Սակայն եթե պատերազմն ավարտվի ներկայիս տեսքով հրադադարով, դա կհարթի Իսրայելում քաղաքական փոփոխությունների ճանապարհը», - թերթին ասել է Նեթանյահուի աշխատակազմի նախկին ղեկավար և քաղաքական վերլուծաբան Ավիվ Բուշինսկին։
Նա մատնանշել է իսրայելցիների դժգոհությունը Իրանի հետ հակամարտության արդյունքից: Թերթի տվյալներով՝ հրադադարից հետո առաջին հարցումը ցույց է տալիս, որ իսրայելցիների 63%-ը դժգոհ է լարվածության սրման արդյունքներից, մինչդեռ կեսից էլ պակասը հավանություն է տալիս Նեթանյահուի գործունեությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում