Ռուսաստանի սահմանամերձ գոտում կիրառվող նոր ուկրաինական դրոնի մասին մանրամասներ են հայտնի դարձել
Ռուսաստան
Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում կիրառվող Ուկրաինայի զինված ուժերի նոր «Մարսեցին» անվանումով անօդաչու սարքը բարձր արագությամբ և սերիական արտադրությամբ հարվածային միջոց է։ Այս մասին տեղեկությունները հրապարակվել են ռազմական բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովի կողմից՝ հղում անելով վերլուծական աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ դրոնը կարող է զարգացնել ավելի քան 200 կմ/ժ արագություն և հաղթահարել մինչև 145 կիլոմետր հեռավորություն։ Նշվում է, որ այն լայնածավալ արտադրության արդյունք է և նախատեսված է համակարգված կիրառման համար, ինչը մեծացնում է դրա արդյունավետությունը ռազմաճակատում։
Հաղորդվում է նաև, որ «Մարսեցին» կարող է կիրառվել ինչպես ցերեկային, այնպես էլ մթնշաղային պայմաններում՝ մնալով գրեթե աննկատ մինչև թիրախին մոտենալը։ Դրա օգտագործումը կարող է սպառնալիք հանդիսանալ թիկունքային ենթակառուցվածքների և մատակարարման գծերի համար սահմանամերձ տարածքներում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան