Դաղստանում և Հյուսիսային Կովկասում զգուշացրել են եղանակային վտանգների մասին
Հասարակություն
Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում և Հյուսիսային Կովկասի մի շարք այլ շրջաններում սպասվում են անբարենպաստ եղանակային պայմաններ՝ ուժեղ քամի, տեղումներ և ձնահյուսերի վտանգ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի Հիդրոմետկենտրոնի մասնագետ Մարինա Մակարովա-ն։
Ըստ նրա՝ ապրիլի 10-12-ը Դաղստանում սպասվում են առատ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում կարող են վերածվել ձյան, ինչպես նաև ամպրոպ և քամու ուժգնացում՝ մինչև 28 մ/վրկ։ Նմանատիպ եղանակային պայմաններ հնարավոր են նաև Հյուսիսային Կովկասի այլ հանրապետություններում։
Մասնագետը նշել է, որ որոշ շրջաններում հնարավոր են նաև ցրտահարություններ՝ մինչև -3 աստիճան։ Նման ջերմաստիճաններ կանխատեսվում են նաև Ռուսաստանի հարավային մի շարք տարածաշրջաններում՝ ներառյալ Լուգանսկի և Դոնեցկի մարզերը, ինչպես նաև Վոլգոգրադի, Ռոստովի և այլ շրջաններ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան