Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Գիտություն և Մշակույթ
Արեգակի վրա M դասի արեգակնային բռնկում է հայտնաբերվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:
Հրապարակումը նշում է, որ M1.0 բռնկումը գրանցվել է ռենտգենյան տիրույթում ապրիլի 9-ին՝ Երևանի ժամանակով՝ ժամը 12:47-ին:
Ավելի վաղ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտը հայտնել էին, որ Արեգակի վրա առաջացած պսակաձև անցքը, հավանաբար, կսկսի ազդել Երկրի վրա ապրիլի 10-ի կեսօրին և կարող է մագնիսական փոթորիկներ առաջացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում