Վայրի կենդանիների ու բույսերի հաշվառման և պահման վերահսկողությունը խստացվում է
Այլ
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված վայրի կենդանիների, բույսերի արտահանման, ներմուծման և պահման գործընթացների կանոնակարգմանը։
Քննարկմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, տեսչական մարմնի և վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ներկայացուցիչներ։
Քննարկման առանցքում եղել են CITES թույլտվությամբ վայրի կենդանիների, բույսերի արտահանման ու ներմուծման մեխանիզմների կարգավորումները, անազատ պայմաններում պահման նորմերի փոփոխությունները, օրենսդրական բարեփոխումների փաթեթի նախապատրաստման գործընթացը։
Հանդիպման ավարտին կայացվել է որոշում աշխատանքային խումբ ստեղծելու, հստակ ժամկետներ սահմանելու՝ օրենսդրական բարեփոխումների նախագիծը Կառավարության հավանությանը ներկայացնելու համար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան