Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը ապրիլի 15-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի Եվրոպայում գլխավոր հրամանատարի հետ
Աշխարհ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ապրիլի 15-ին կհանդիպի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի, իսկ ապրիլի 16-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։ Պինյոն նշել է, որ այս հանդիպումները պետք է դիտարկել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության համատեքստում։
«Արդեն չորեքշաբթի (ապրիլի 15-ին) նախագահը (Եվրոպական հանձնաժողովի) այստեղ կընդունի ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչին: Հինգշաբթի (ապրիլի 16-ին) նախագահը Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ», - ասել է նա:
Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը նաև նշել է, որ հանդիպումները թույլ կտան իրեն անմիջապես լսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից չորեքշաբթի օրը Սպիտակ տուն կատարած նրա այցի մասին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու