ԱՄԷ-ն Իրանի պատճառով` նախատեսում է վերանայել գործընկերների հետ հարաբերությունները
Աշխարհ
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) իշխանություններին սկսել վերանայել իրենց միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները՝ գործընկերների հուսալիությունը որոշելու համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը:
«Մենք ուշադիր կվերլուծենք մեր տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների քարտեզը և կորոշենք, թե ում վրա կարող ենք հույս դնել, այդ թվում՝ տնտեսության և ֆինանսական համակարգի կառուցման գործում, և ով կամրապնդի մեր մոդելի կայունությունը», - գրել է նա:
Այնուամենայնիվ, խորհրդականը չի նշել, թե կոնկրետ որ երկրներին է նկատի ունենում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան