Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ Զատկի զինադադարի մասին հայտարարությանը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Զատկի զինադադարի մասին հայտարարությունից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է կրկնել հրադադարը։ Տեսաուղերձը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի Telegram ալիքում։
Զելենսկին հիշեցրել է, որ ուկրաինական կողմը առաջարկել է հրադադար հաստատել այս տարվա Զատկի տոների ընթացքում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը «կգործի համապատասխանաբար»։
«Մարդկանց անհրաժեշտ է Զատիկ՝ առանց սպառնալիքների», - ընդգծել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու