WSJ. Իսրայելը կսահմանափակի Լիբանանի վրա հարձակումները Վաշինգտոնի խնդրանքով
Աշխարհ
Իսրայելը մտադիր չէ դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները, սակայն կսահմանափակի դրանց մասշտաբը՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հրապարակումը նշում է, որ Թրամփը դեռևս չի խնդրել Իսրայելին կրճատել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ իր արշավը։ Սակայն ԱՄՆ վարչակազմը վախենում է, որ այդ հարձակումները կխոչընդոտեն Իրանի հետ բանակցություններին և Հորմուզի նեղուցը բացելու ջանքերին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ հրամայել է Լիբանանի հետ ուղիղ բանակցությունները սկսել «հնարավորինս շուտ»։ Axios-ի փոխանցմամբ՝ բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։
Երկու կողմերն էլ ներկայացված կլինեն ԱՄՆ-ում դեսպանների մակարդակով։ Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները համաձայնել են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել Լիբանանի հետ Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան