Լերչեկի նախկին ամուսինը պատմել է նրա առողջական վիճակի մասին
Հասարակություն
Բլոգեր Վալերիա Չեկալինայի (Լերչեկ) նախկին ամուսին Արտյոմ Չեկալինը հայտնել է, որ նա փորձում է շարունակել բնականոն կյանքը՝ չնայած առողջական ծանր վիճակին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը։
Նրա խոսքով՝ Չեկալինան, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի քաղցկեղի չորրորդ փուլ, փորձում է պահպանել ակտիվությունը՝ զբաղվել լողով, զբոսնել երեխաների հետ և հոգեբանորեն դիմակայել իրավիճակին։ Ըստ նրա՝ մտերիմները նշում են, որ նա փորձում է ամուր մնալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը ժամանակավորապես կասեցվել է հիվանդության պատճառով, և նա ազատ է արձակվել տնային կալանքից։ Չեկալինան անցել է վիրահատություն, ինչպես նաև քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կուրսեր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան