Շվեդիայում ձերբակալվել է ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող անձ
Աշխարհ
Շվեդիայի դատախազությունը հայտարարել է, որ Շվեդիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ կասկածվող անձի։
Ձերբակալվածը կասկածվում է նաև ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ, ինչը դասակարգվում է որպես լուրջ հանցագործություն։
Քննությունը վարում է Անվտանգության ոստիկանությունը։ Նրանք դեռևս չեն նշում ձերբակալության հետ կապված կոնկրետ սպառնալիքը կամ չեն հրապարակում գործի այլ մանրամասներ, քանի որ նախնական քննությունը դեռևս շարունակվում է։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն