Ծովագյուղի բնակիչները 16 ժամ է զրկված են հոսանքից
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչները 16 ժամ է զրկված են հոսանքից, ինչի հետևանքով խաթարվել է բնակիչների բնականոն կյանքը։
Բնակիչների խոսքով՝ ստեղծված իրավիճակը հատկապես ծանր է եղանակային անբարենպաստ պայմաններում․ տներում ջեռուցում չկա, իսկ երեխաները չեն կարողանում հաճախել դպրոց։ Ծովագյուղի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը Euromedia24-ի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը՝ նշելով, որ նմանատիպ հոսանքազրկումները պարբերական բնույթ են կրում։
«Հոսանքազրկումները հաճախ են լինում, եղել են դեպքեր, երբ երկու օր էլ չի եղել հոսանք։ Գծերի հետ կապված վթար է տեղի ունենում, դրա պատճառով էլ պարբերաբար անջատումներ ենք ունենում»,– ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ համապատասխան ծառայությունները ներկայումս աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ «Քայլեր ձեռնարկվում են, մարդիկ զբաղվում են, որպեսզի գտնեն խնդիրը և լուծում տան»,– հավելել է վարչական ղեկավարը։
Նրա փոխանցմամբ՝ արդեն հայտնաբերվել է խնդրի պատճառը, և առաջիկայում կվերականգնվի է էլեկտրամատակարարումը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան