Պակիստանը ԱՄՆ-ին խնդրել է Վենսին ներգրավել Իրանի հետ բանակցություններին
Համաշխարհային Մամուլ
Պակիստանը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով ներգրավել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Իրանի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իսլամաբադյան կողմը նման առաջարկով դիմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ հաշվի առնելով Վենսի նախկին դիրքորոշումը, որը դեմ էր Իրանի հետ հակամարտությանը։
Նշվում է, որ Վենսը կարող է մասնակցել բանակցություններին Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ միասին։ Այս հանդիպումները կարող են դառնալ ԱՄՆ-ի և Իրանի միջև ամենաբարձր մակարդակով առաջին շփումները 1979 թվականից ի վեր։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան