Ռուսական շուկայից հեռացած ավտոբրենդը հետ է կանչում մոտ 300 հազար ավտոմեքենա
Ռուսաստան
Հարավկորեական Hyundai Motor-ը ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 294 հազար ավտոմեքենա՝ արտադրական թերության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով կարգավորող մարմնի տվյալներին։
Խնդիրը կապված է անվտանգության գոտիների ամրակների հնարավոր թուլացման հետ, ինչը վթարի դեպքում կարող է վտանգել ուղևորների անվտանգությունը։ Հետկանչի շրջանակում ընդգրկված են Hyundai Ioniq 6 և Genesis G90 սեդանները, ինչպես նաև Santa Fe քրոսովերը՝ թե՛ սովորական, թե՛ հիբրիդ տարբերակներով։
Ընկերությունը հայտնել է, որ պաշտոնական սպասարկման կենտրոններում կստուգվեն բոլոր մեքենաները, և անհրաժեշտության դեպքում կկատարվի ամրակների փոխարինում կամ ամրացում։ Բոլոր աշխատանքները իրականացվելու են անվճար։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան