Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցությունների պայմանները
Աշխարհ
Թեհրանը Լիբանանում հրադադար է ակնկալում և իրանական ակտիվների ապաշրջափակում Վաշինգտոնի հետ խաղաղության բանակցություններ սկսելուց առաջ, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Կողմերի կողմից փոխադարձաբար համաձայնեցված միջոցառումներից երկուսը դեռևս չի իրականացվել՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատումը և իրանական ակտիվների ապաշրջափակումը բանակցություններին անցնելուց առաջ։ Այս երկու հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սկսվելուց առաջ», – գրել է Ղալիբաֆը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Պակիստան՝ Իրանի վերաբերյալ բանակցությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հստակ հրահանգներով: Իրանական պատվիրակության այցի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան