Պակիստանը հայտարարել է, որ մինչև 190 լրագրող հավատարմագրվել է ԱՄՆ-Իրան բանակցությունները լուսաբանելու համար
Աշխարհ
Մոտ 190 օտարերկրյա լրագրող ստացել է հավատարմագրում՝ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները լուսաբանելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել են Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարարությունից։
Գերատեսչության պաշտոնյայի խոսքով՝ 180-190 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ստացել են անցագրեր՝ ԱՄՆ-Իրան բանակցություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու համար: Լրագրողները պետք է լուսաբանեն միջոցառումը Մուհամմադ Ալի Ջիննայի անվան կոնգրեսային կենտրոնից։
«Կարմիր գոտի» մուտքը, որտեղ գտնվում է կառավարական համալիրը, փակ է: Հետևաբար, տեղական իշխանությունները ավտոբուսներ են տրամադրել լրագրողներին կոնֆերանսային կենտրոն տեղափոխելու համար:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան