Reuters. ԱՄՆ-ը համաձայնել է ապասառեցնել Իրանի սառեցված ակտիվները
Աշխարհ
ԱՄՆ-ը համաձայնել է ազատել Կատարի և այլ երկրների բանկերում սառեցված իրանական ակտիվները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան անանուն աղբյուրին։
Գործակալության աղբյուրը ողջունել է այս քայլը՝ այն անվանելով Վաշինգտոնի լրջության հաստատում՝ Պակիստանում կայանալիք բանակցություններից առաջ։ Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ միջոցների ապասառեցումը «ուղղակիորեն կապված է նավերի՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հետ»։ Ապասառեցվող միջոցների չափը չի նշվել։
Ինչպես պարզաբանում է Reuters-ը, ամերիկյան կողմը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել այս թեմայի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն