Պուտինը քննարկել է Սև ծովում նավթամթերքի արտահոսքի հետևանքները․ Կրասնոդարի բոլոր լողափերը կբացվեն
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևի հետ՝ քննարկելով Քերչի նեղուցում տեղի ունեցած մազութի արտահոսքի հետևանքները։ Վերջինս վստահեցրել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում տարածաշրջանի բոլոր լողափերը այս տարի կգործեն և կընդունեն հանգստացողներին։
Կոնդրատևի խոսքով՝ աղտոտված տարածքներում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, այդ թվում՝ ավազի փոխարինում և լրացում մինչև 50 սանտիմետր խորությամբ, ինչը թույլ է տվել վերականգնել լողափերի անվտանգ օգտագործումը։ Նա նշել է, որ համապատասխան եզրակացություն է տրվել նաև Ռոսպոտրեբնադզոր-ի կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև տարածաշրջանի տնտեսական վիճակը։ Պուտինը ընդգծել է Կրասնոդարի երկրամասի կարևոր դերը երկրի պարենային անվտանգության ապահովման գործում, իսկ նահանգապետը հայտնել է, որ այս տարվա ցանքաշրջանը ընթանում է հաջողությամբ և սպասվում է բարձր բերքատվություն։ Տարածաշրջանը շարունակում է առաջատար լինել գյուղատնտեսական արտադրության ոլորտում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան