Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական նպատակը
Ռուսաստան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը։ Այս մասին ասվում է նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Նախարարությունը ընդգծել է, որ այժմ գլխավոր նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն է և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմի լիակատար դադարեցումը։
«Դրա (պատերազմի – խմբ.) հետևանքները, ի թիվս այլ բաների, ներառում են Արաբական թերակղզու պետությունների կրած վնասը, ինչպես նաև Լիբանան-Իսրայել սահմանային գոտում ռազմական գործողությունները և Լիբանանի վրա հրթիռային և օդային հարվածները, որոնք պետք է անհապաղ դադարեցվեն», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան