Մարդկությունը կրկին վերադառնում է լուսին՝ 50 տարի անց
Այլ
NASA-ն հայտնել է, որ Orion spacecraft-ը հաջողությամբ վայրէջք է կատարել Կալիֆորնիայի ափերի մոտ՝ ավարտելով Artemis II առաքելությունը։
Տիեզերագնացները կատարել են 10 օրյա թռիչք դեպի Լուսին և հետադարձ ուղի՝ անցնելով նաև նրա հակառակ կողմը և մոտ 40 րոպե կորցնելով կապը Երկրի հետ։
Անձնակազմում էին Ռիդ Ուայզմենը, Վիկտոր Գլովերը, Քրիստինա Քոչը և Ջերեմի Հանսենը։ Նրանք առաջարկել են նաև անվանակոչել լուսնային խառնարանների անվանումները, մեկն ի պատիվ իրենց տիեզերանավի՝ Integrity և Carroll՝ ի հիշատակ հրամանատար Ուայզմենի հանգուցյալ կնոջ։
BBC-ն հայտնում է, որ առաքելության ղեկավար Ռիք Հենֆլինգի խոսքով այժմ առաջնահերթությունը տիեզերագնացների անվտանգ վերադարձն է ընտանիքներին, իսկ մոտ օրերին նրանք կհասնեն Հյուսթոն։ Միաժամանակ արդեն ակտիվորեն քննարկվում է հաջորդ առաքելությունը, որը կարող է իրականացվել հաջորդ տարում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան