Մարս թռիչքը կարող է վտանգավոր լինել տիեզերագնացների համար․ խոսվում է ճառագայթային հիվանդության ռիսկի մասին
Աշխարհ
Մարդկանց դեպի Մարս և հետ թռիչքը ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում կարող է հանգեցնել ճառագայթային հիվանդության։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը՝ հղում անելով Դմիտրի Բականովի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ նման երկարատև տիեզերական ուղևորության ընթացքում մարդու օրգանիզմը ենթարկվում է բարձր ճառագայթման՝ կապված Երկրի ճառագայթային գոտիների և ծանր լիցքավորված մասնիկների ազդեցության հետ։ Սա կարող է լուրջ առողջական հետևանքներ ունենալ տիեզերագնացների համար։
Բականովը նշել է, որ Ռուսաստանը նախատեսում է նախ փորձարկել հեռավոր տիեզերական թռիչքների տեխնոլոգիաները Լուսնի վրա՝ ներառյալ ուղեծրային կայաններ, վայրէջքային սարքեր և միջուկային էներգիայի մոդուլներ։ Միևնույն ժամանակ, NASA-ի ղեկավար Ջարեդ Այզեկմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է Լուսնի ծրագրերը՝ նպատակ ունենալով մարդ վայրէջք կատարել մինչև 2028 թվականը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան