Թուրքիայում արգելվել է նարգիլե ծխելը
Թուրքիա
Թուրքիայում հասարակական վայրերում ծխախոտ օգտագործելու վրա դրված արգելքից հետո թուրքական իշխանությունները որոշել են արգելք դնել նաև արևելքում բավական տարածված և հարգի ավանդույթի` նարգիլե ծխելու վրա. հայտնում է Vesti.ru-ն:
Հունվարի 27-ից թուրքական սրճարաններում, բարերում և ռեստորաններում չի կարելի այլևս նարգիլե ծխել:
2009-ին թուրքական իշխանություններն արգելել էին հասարակական վայրերում ծխախոտ ծխել, իսկ նարգիլեին այդ օրենքը չանդրադարձավ՝ արգելելով միայն նարգիլե ծխելն անչափահասներին: Այդ պատճառով սրճարաններում առաջարկվում էին մրգային համերով ծխախոտային խառնուրդներ՝ դրանով իսկ առաջ բերելով առողջապահության աշխատակիցների դժգոհությունը:
Նարգիլեի վնասակարության մասին բազմաթիվ վեճեր են գնում: Ծխախոտագործներն ու ծխելու սիրահարները պնդում են, որ նարգիլեն այնքան վնասակար չէ, որքան սովորական ծխախոտը: Սակայն փորձագետները պնդում են, որ նարգիլեի վնասակարությունը նրանում է, որ ներս քաշելով մրգահամ ծուխը, մոռանում ես, որ ամեն դեպքում ծխախոտ ես ծխում: Բացի այդ, նարգիլեն ավելի երկար ես ծխում, քան ծխախոտը, ուստի՝ այն կարող է նույնքան վնաս հասցնել օրգանիզմին, որքան ծխախոտը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)