Երուսաղեմում Սուրբ Հարության տաճարում իջել է Սուրբ կրակը
Աշխարհ
րուսաղեմում՝ Սուրբ Հարության տաճարում, տեղի է ունեցել Սուրբ կրակի իջեցման ավանդական արարողությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել ուղղափառների Զատկից առաջ։
Սուրբ կրակը ամեն տարի հայտնվում է Տիրոջ գերեզմանի մատուռում՝ համարվելով ուղղափառ աշխարհի կարևորագույն կրոնական իրադարձություններից մեկը։ Ապա Երուսաղեմի պատրիարքը այն փոխանցում է հավատացյալներին և հոգևորականներին, որոնք այն տարածում են տարբեր երկրներ։
Հաղորդվում է, որ կրակը Երուսաղեմից կտեղափոխվի նաև Ռուսաստան՝ հատուկ պատվիրակության միջոցով, որտեղ այն կհասցվի Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճար։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու