Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումները ՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն 

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ

Այլ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է դպրոցահասակ երեխաների ծնողների հետ՝ քննարկելու նրանց մտահոգող հարցերը կրթության ոլորտի վերաբերյալ: Այս ձևաչափով քննարկումները կազմակերպվում են նախարարի նախաձեռնությամբ, և առաջին հանդիպումն անցկացվել է Արարատի մարզում՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և հանդիպմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ համակարգային փոփոխությունների փուլում յուրաքանչյուր կողմի կարծիքը կարևոր է: «Ես հաճախ նկատում եմ, որ կրթական համակարգում տեղի ունեցող գործընթացները միջնորդավորված են հասնում ծնողներին՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր: Ու թերևս, ուղիղ շփումը կարող է լինել ավելի լավ միջոց անորոշությունները հարթելու առումով: Վստահաբար, ձեր ձայնը լսելի է նաև դպրոցներում տարբեր ձևաչափերով, բայց կարծում եմ՝ շատ օգտակար կլինի, որպեսզի նախարարությունն էլ ունենա ուղիղ շփման հարթակ ծնողների հետ՝ հնարավորինս պարզ ներկայացնելով իրականացվող փոփոխություններն ու այդպիսով նպաստելով վերջնական նպատակին՝ երեխաների որակյալ կրթությանը»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կրթական համակարգի փոփոխությունը դյուրին գործընթաց չէ, և կարևոր է հետադարձ կապի ապահովումը՝ հասկանալու վերանայման և լավարկման ենթակա կետերը: Նախարարն անդրադարձել է նաև հանդիպման վայրի և օրվա ընտրությանը՝ շնորհակալություն հայտնելով Արտաշատի թատրոնին հյուրընկալության համար. «Մենք հատուկ որոշեցինք այս հանդիպումներն անցկացնել դպրոցներից դուրս՝ քննարկման ուղղությունները չսահմանափակելու և ոլորտային այլ հարցերի ևս անդրադառնալու նպատակով, քանի որ վստահ եմ՝ նախադպրոցական և բուհական կրթության շահառուները ևս բազմաթիվ հարցեր ունեն: Շաբաթ օրն էլ ընտրվել է, որպեսզի աշխատանքային օրերը չխոչընդոտեն ծնողների մասնակցությանը»:

Հանդիպման ձևաչափի համաձայն՝ ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղել են ԿԳՄՍ նախարարին և ստացել սպառիչ պատասխաններ: Ծնողներին նախևառաջ հուզել է դպրոցներում կրթական ծրագրերի բեռնաթափումը՝ տնային աշխատանքի ձևաչափը փոփոխելու՝ ծավալը կրճատելու առումով: Նրանց առանձնակի հետաքրքրել է, թե ինչ ձևաչափով և երբվանից է գործելու կրեդիտային համակարգը: Հարցին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ կրեդիտային համակարգն ընդհանուր առմամբ ցույց է տալիս կապը դպրոցի և բուհի միջև, և այն գործում է, երբ տվյալ դպրոցն ունի պայմանագիր տվյալ բուհի հետ: Ըստ այդմ՝ միևնույն դասընթացը, որից դպրոցում աշակերտը ստացել է կրեդիտներ, բուհում կրկնելու անհրաժեշտություն չի առաջանում: Նախարարն իրազեկել է՝ միասնական քննությունների ձևաչափը մինչև 2029-2030 ուսումնական տարին մնալու է անփոփոխ: Ծնողներին մտահոգել է նաև ավագ դասարաններում նպատակային ուսուցման արդյունավետությունը, շտեմարանների բովանդակությունը, ընդունելության քննությունները և այլն։ Նախարարն ընդգծել է՝ նպատակային ուսուցումը պետք է նպաստի կրկնուսույցների մոտ զուգահեռ կրթական պրոցես չունենալուն, իսկ միասնական քննության բովանդակությունը համապատասխանում է դպրոցական առարկայական ծրագրին:

Նախարարին ուղղված հարցերը վերաբերել են նաև գնահատման նոր համակարգի արդյունավետությանը, դասարաններում աշակերտների թվի կրճատմանը, դասագրքերի բովանդակությանը, ուսումնական նյութերի վերանայմանը, տարրական դպրոցում առարկաների առավել կիրառական նշանակությանը, էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննությանը, նախագծային աշատանքների իրականացմանը, «300 դպրոց» ծրագրում Արարատի մարզի դպրոցների ընդգրկվածությանը և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Firebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին
Ամենադիտված