РИА Новости․ Ռուսաստանում վտանգավոր մոծակներ կան, սակայն վարակվելու ռիսկը մնում է ցածր
Ռուսաստան
Ռուսաստանում առկա են մոծակներ, որոնք կարող են փոխանցել արևադարձային հիվանդություններ, սակայն վարակվելու հավանականությունը շարունակում է մնալ նվազագույն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ը՝ հղում անելով վիրուսաբան Ալեքսանդր Լուկաշևին։
Մասնագետի խոսքով՝ խոսքը վերաբերում է Aedes ցեղի մոծակներին, որոնք հիմնականում տարածված են Կրասնոդարի երկրամասում։ Չնայած դրանց առկայությանը՝ Ռուսաստանում մինչ այժմ նման լուրջ հիվանդությունների բռնկումներ չեն գրանցվել, և մոտ ապագայում նույնպես նման զարգացում քիչ հավանական է։
Փորձագետը նշել է, որ նման վիրուսների տարածման համար անհրաժեշտ են բարձր ջերմաստիճաններ՝ մոտ 30–32°C, որոնք պետք է պահպանվեն երկար ժամանակ։ Նա հավելել է, որ առավել բարձր ռիսկերը պահպանվում են տաք կլիմա ունեցող երկրներում, և զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել օգտագործել միջատապաշտպան միջոցներ և կրել փակ հագուստ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան