Սոցցանցերում հիացել են կոսմետոլոգի արտաքինով՝ ֆիլլերները հեռացնելուց հետո
Հասարակություն
ԱՄՆ-ից կոսմետոլոգ Մերի Քարթերի արտաքին փոփոխությունը լայն արձագանք է ստացել սոցցանցերում՝ ֆիլլերների հեռացումից հետո։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով նրա TikTok-ում հրապարակված տեսանյութին։
Տեսանյութում սկզբում նա ներկայանում է մեծացված շրթունքներով, ապա ցույց է տալիս իր արտաքին տեսքը ֆիլլերների հեռացումից հետո։ Գրառման մեջ նա նշել է, որ սա նշան է՝ մտածելու նման միջամտություններից հրաժարվելու մասին և փորձելու բնական տեսքը։
Օգտատերերը ակտիվորեն արձագանքել են՝ ընդգծելով փոփոխության դրական ազդեցությունը։ Շատերը նշել են, որ նա տեսքով զգալիորեն երիտասարդացել է և դարձել ավելի բնական, իսկ ոմանք կարծիք են հայտնել, որ չափազանցված շրթունքների միտումը արդեն անցյալում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ