Լավրով. Ոչ ոք չի կարող միայնակ հաղթահարել այսօրվա համաշխարհային իրավիճակը
Աշխարհ
Ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել այսօրվա համաշխարհային իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որի մի հատվածը տեղադրվել է ռուսական դիվանագիտական գործակալության կայքում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գիտությունը կարող է օգնել գործնական դիվանագիտությանը այսօրվա աշխարհում, որը «ստեղծում է խելագարված աշխարհի տպավորություն», Լավրովն ասել է. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը լիովին ունակ է տիրապետել այսօրվա իրավիճակին։ Ոչ ոք չի կարող միայնակ հաղթահարել։ Ոչ մի երկիր, առավել ևս՝ որևէ պետության որևէ մաս, այս դեպքում՝ գիտությունը»։ «Բայց կարող եմ հաստատել, որ գիտությունն իսկապես օգնում է մեր աշխատանքին», – հավելել է Լավրովը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան