Սիրիական զորքերը գրոհում են Համայի ապստամբների ուղղությամբ
Մերձավոր Արևելք
Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցնում երկրի արևմուտքում` Համա քաղաքի մոտակա գյուղերի տեղանքում ապաստանած ապստամբ գրոհայիններին. հայտնում է Ալ Ջազիրան:
Հեռուստաընկերությունը նշում է, որ տեղանքը ենթարկվում է ուժգին կրակահերթի, քանի որ Դամասկոսը փորձում է հետ գրավել այն շրջանները, որտեղ նախքան ապստամբների ժամանելը ապրում էին կառավարամետ ալավիկան զանգվածներ:
Ալ Ջազիրայի տեղեկություններով՝ ավիահարվածների պատճառով հազարավոր տեղաբնկիներ շուտափույթ կերպով լքում են իրենց տները:
Իր հերթին Լոնդոնում տեղակայված Սիրիայում մարդու իրավունքների դիտարանը հայտնում է, որ երկուշաբթի օրը կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Դամասկոսի հարավում գտնվող Քադամի շրջանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ