Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Հայաստան
Ապրիլի 13-ին՝ ժամը 9:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։Արարատի, Վայքի, Սիսիանի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան