Ավստրալիայի վարչապետը նշել է, որ ԱՄՆ-ից օգնության խնդրանքներ չեն եղել
Աշխարհ
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ Կանբերրան ԱՄՆ-ից որևէ օգնության խնդրանք չի ստացել Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում, և ստացված միակ խնդրանքը Պարսից ծոցի երկրների աջակցությունն էր։
«Մենք ԱՄՆ-ից որևէ խնդրանք չենք ստացել։ Նրանք Իրանում գործողության մեկնարկի մասին հայտարարությունն արել են գիշերը և միակողմանիորեն։ Մեզ չեն դիմել մասնակցելու համար», - ընդգծել է Ալբանեզեն 9News հեռուստաալիքի եթերում։
Վարչապետը նաև նշել է, որ Կանբերան ստացել է Պարսից ծոցի երկրների, «առաջին հերթին՝ ԱՄԷ-ի» աջակցության միակ խնդրանքը։
«Դրա հետ կապված՝ ուղարկվել է Wedgetail օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռ, որը շարունակում է կարևոր առաքելություններ կատարել տարածաշրջանում՝ պաշտպանություն ապահովելով հակամարտությանը չմասնակցող երկրներին։
Մերձավոր Արևելքում դրա տեղակայումը երկարաձգվել է ևս չորս շաբաթով (մինչև 2026 թվականի մայիսի 7-ը)», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան