Թրամփը հրապարակել է իր լուսանկարը, որտեղ իրեն պատկերել է որպես բուժող
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որտեղ իրեն պատկերել է որպես բուժող։
Արհեստական բանականության պատկերում Թրամփին պատկերել են բաց գույնի կարմիր թիկնոցով, որը ձեռքը դնում է հիվանդանոցային մահճակալին պառկած մեկի ճակատին։
Սպիտակ տան առաջնորդի շուրջը կանգնած են աղոթքի մեջ գտնվող կին, զինծառայող և բժիշկ, իսկ ֆոնին պատկերված են ամերիկյան դրոշը, Ազատության արձանը, Կապիտոլիումը, ռազմական ինքնաթիռներ և արծիվներ։
Պատկերը համատեղում է կրոնական և հայրենասիրական մոտիվներ։ Թրամփը չի մեկնաբանել գրառումը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան