Al-Monitor. Իսրայելը կարծում է, որ չի կարողանա զինաթափել «Հեզբոլլահ»-ը
Աշխարհ
Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Միացյալ Նահանգներում Լիբանանի հետ առաջիկա բանակցությունների ժամանակ չեն կարողանա հասնել շիական «Հեզբոլլահ» շարժման զինաթափմանը, հաղորդում է «Ալ-Մոնիտոր»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ ապրիլի 14-ին Լիբանանի հետ բանակցությունների ժամանակ հրեական պետությունը կփորձի զինաթափել «Հեզբոլլահ»-ին ոչ միայն հարավային սահմանային շրջաններում, այլև ամբողջ երկրում։ Սակայն Իսրայելի արտաքին գործերի նախարարության աղբյուրները նշել են, որ դիվանագիտական երկխոսության միջոցով դրան հասնելը գործնականում անհնար է։
«Ալ-Մոնիտոր»-ի տվյալներով՝ իսրայելական բանակցային թիմը կհամարի իրեն հաջողակ, եթե ԱՄՆ միջնորդությամբ հաջողվի թուլացնել «Հեզբոլլահ»-ին, դադարեցնել Իսրայելի տարածքների հրետակոծությունը և ամրապնդել Լիբանանի զինված ուժերը։ Իսրայելական կողմի կարծիքով՝ Լիբանանի բանակը դեռևս բավականաչափ ուժեղ չէ «Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար։ Միացյալ Նահանգների և այլ արևմտյան երկրների աջակցությունը կամրապնդի Լիբանանի զինված ուժերի դիրքերը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան