Ֆիդան. Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է լինել նրա պատմության մեջ ամենակարևորը
Աշխարհ
Հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է ամենակարևորը լինել դաշինքի պատմության մեջ։ Թուրքիան հույսը դնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության վրա, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է ամենակարևորը լինել ՆԱՏՕ-ի պատմության մեջ», - ասել է Ֆիդանը՝ անդրադառնալով դաշինքի իրավիճակին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի ապագայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։
«Մենք կարծում ենք, որ Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։
Թրամփը, սովորաբար, չի ցուցաբերում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներին մասնակցելու ցանկություն», - ասել է Ֆիդանը «Անադոլու» գործակալությանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան